Միացե՛ք մեզ
Ձեր հարցումները կարող եք ուղարկել info.am@krka.biz հասցեով:
ԴԱՐՁԵՔ ՄԵՐ ԹԻՄԻ ՄԱՍ։
Թափուր աշխատատեղ
Բժշկական Ներկայացուցիչ
Representative Office of “KRKA, Pharmaceutical Factory, d.d., Novo Mesto”
- Աշխատանքի տեսակը` Լրիվ դրույք
 - Կրթություն` Բարձրագույն / բակալավր
 - Կատեգորիա` Առողջապահություն
 
Աշխատանքային պարտականությունները
- Խթանել ընկերության արտադրանքի վաճառքը;
 - Կատարել այցելություններ բժշկական հաստատություններ և դեղատներ դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում;
 - Կազմակերպել պրեզենտացիաներ, կլոր-սեղան քննարկումներ և մասնակցել գիտաժողովներին։
 
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն բժշկության ոլորտում;
 - Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
 - Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
 - Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում;
 - Ճկունություն և սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ աշխատելու ունակություն;
 - Համակարչային գիտելիքներ՝ MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրերի իմացություն;
 - Վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է (մեխանիկական):
 
Աշխատանքի նկարագրությունը
KRKA դեղագործական գործարանը փնտրում է աշխատակից բժշկական ներկայացուցչի թափուր հաստիքի համար։
Բժշկական ներկայացուցիչը պատասխանատու է դեղամիջոցները բժշկական հաստատություններին, բժիշկներին և դեղագետներին ներկայացնելու, նոր հաճախորդների ներգրավման և հաճախորդների բազա ստեղծելու համար։
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` info.am@krka.biz