Հաջողության բանալին սեփական անձնակազմի մեջ ներդրումներ կատարելն է: Մենք հասկանում ենք, որ նույնիսկ ամենաբարդ տեխնոլոգիան ուղղակի տեխնոլոգիա է, եթե այն չի օգտագործվում եռանդով լի և ստեղծագործ մարդկանց կողմից:
ԿՌԿԱ-յի աշխատակիցները ձևավորում են դինամիկ և զարգացմանը նպաստող միջավայր, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ձեռք բերել արժեքավոր փորձ և հմտություններ: Մենք բացահայտում ենք տաղանդներին, մեր ապագան կառուցում նրանց շուրջ և օգնում նրանց դառնալ առաջատար փորձագետներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ԿՌԿԱ ընկերությունների խմբում հաջողության բանալին աշխատակիցներն են: Մենք աշխատում ենք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ՝ ընկերության նպատակներին հասնելու համար կիրառելով գործընկերային մոտեցում: Միասին մենք կառուցում ենք փոխադարձ վստահության, հարգանքի, համագործակցության և թիմային աշխատանքի մշակույթ: Մենք շարունակաբար վերապատրաստում ենք մեր աշխատակիցներին՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ: Մենք ջեներիկ դեղորայքի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկն ենք: Դեղագործական շուկայում գրեթե 70 տարվա ներկայության ընթացքում մենք վերաճել ենք ընկերությունների խմբի, որը ներկայացված է աշխարհի 45 երկրներում: Մենք վաճառում ենք մեր արտադրանքն ավելի քան 70 երկրներում:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Աշխատակիցները կարող են զարգացնել իրենց որակավորումն ու հմտություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առաջնորդությունը, ինքնազարգացումը, խորացված ուսուցումը, օտար լեզուները և այլն:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տաղանդների բացահայտմանը. մենք համակարգված ձևով պլանավորում ենք աշխատակիցների զարգացումը ինչպես իրենց ընտրած մասնագիտական ոլորտում, այնպես էլ նրանց առաջնորդական ներուժի տեսանկյունից: Բարձր ներուժ ունեցող աշխատակիցներին հանձնարարվում են ավելի բարդ ծրագրեր, և նրանք մասնակցում են ԿՌԿԱ-յի ներքին վերապատրաստական ծրագրերին: Ծրագրերը համալրվում են մենթորությամբ և գործնական ուսուցմամբ, ինչն ավելի է նպաստում աշխատակիցների և ղեկավարների զարգացմանը:
ԿՌԿԱ-ն մշակել է միջազգային վերապատրաստման սեփական գործընթաց, որին մասնակցում են իրենց կարիերայի տարբեր փուլերում գտնվող աշխատակիցներ:
ՄԵՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Կազմակերպչական մթնոլորտը ձևավորում են աշխատակիցները, ինչն ուղղակիորեն ազդում է բիզնեսի արդյունքների հաջողության վրա:
ԿՌԿԱ-յի յուրաքանչյուր աշխատակից հետևում է պատշաճ գործարար գործելակերպի էթիկական սկզբունքներին և չափորոշիչներին, որոնք սահմանված են ԿՌԿԱ-յի վարքագծի կանոնագրքում: Մենք հավաստիանում ենք, որպեսզի բոլոր մատակարարները և այլ բիզնես գործընկերները, ինչպես նաև մեր դուստր ձեռնարկությունների գործընկերները ծանոթանան այս չափորոշիչներին և լիովին համապատասխանեն դրանց՝ ԿՌԿԱ-յի հետ բիզնես վարելիս:
Մենք պարբերաբար գնահատում ենք ընկերության կազմակերպչական մթնոլորտը, որպեսզի պարզենք, թե ինչպես են մեր աշխատակիցները վերաբերվում իրենց աշխատանքին: Արդյունքների վերլուծությունն օգտակար է բարելավումներ պատրաստելու համար, որոնք նպաստում են արդյունավետ ու ստեղծագործ միջավայր պահպանելուն և զարգացնելուն:
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԿՌԿԱ-յի դեղամիջոցների նկատմամբ վստահությունը սկսվում է մեր հետազոտական լաբորատորիաներից և արտադրական հզորություններից:
Մեր ուղղահայացորեն ինտեգրված բիզնես մոդելը մեզ թույլ է տալիս օգտագործել բազմաթիվ նոու-հաուներ («իմացեք ինչպես»), ստեղծարարություն և նորարարություններ մեր գործունեության բոլոր ոլորտներում։
Մենք վերլուծում ենք ոլորտային ձեռքբերումները, մշակում և ներդնում ենք նոու-հաուներ ակտիվ դեղագործական բաղադրամասերի (ԱԴԲ), դեղաձևերի և ժամանակակից վերլուծական եղանակների ոլորտում, ներդրումներ ենք իրականացնում արդի սարքավորումներում, կիրառում ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, արտադրանքը ստեղծվում է ժամանակակից հզոր գործարաններում, մանրամասն պլանավորում ենք մեր հետազոտական գործունեությունը և հետևում ենք գրանցման լավ մտածված ռազմավարությանը:
ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ

Մեր արտադրանքները և ծառայությունները ճանաչված են աշխարհի բոլոր անկյուններում իրենց որակի բարձր չափորոշիչների շնորհիվ:
Պացիենտների, բժիշկների, դեղագործների և կանոնակարգման մարմինների դրական արձագանքներն այն են, ինչ մենք ամենաշատն ենք գնահատում:
Մենք հասկանում ենք որակի կարևորությունը, ուստի այն վերահսկում ենք արտադրանքի ամբողջ կենսացիկլի ընթացքում: Մենք ապահովում ենք, որպեսզի որակը լինի բոլոր փուլերի հիմքը՝ սկսած հետազոտություններից ու մշակումներից մինչև այն պահը, երբ արտադրատեսակն անցնում է վերջնական ստուգում նախքան սպառողներին առաքելը:
ՄԵՆՔ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Մենք գիտակցում ենք, որ լավ բիզնես արդյունքների հասնելու համար կարևոր է ապահովել կյանքի ավելի լավ որակ նաև այն երկրների բնակիչներին, որտեղ գործում է ԿՌԿԱ-ն: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք օգտագործում ենք մի շարք տարատեսակ հնարավորություններ՝ հասնելու մեր առաքելությանը` «Հանուն առողջ ապրելակերպի»: Մենք սատարում ենք առողջությանն ու կյանքի որակին վերաբերող նախագծեր: Կառուցում ենք գործընկերային հարաբերություններ սպորտի, մշակույթի, առողջապահության, գիտության, կրթության և մարդասիրական գործունեության միջոցով, ինչպես նաև նպաստելով շրջակա միջավայրի պաշտպանությանը: