Աշխատանքի ոլորտներ

Մարկեթինգ

Մարկեթինգ


Մենք մշակում և իրականացնում ենք մարքեթինգային միջոցառումներ համապատասխանելով միջազգային ապրանքանիշերի ռազմավարություններին՝ նպաստելով ԿՌԿԱ-յի ապրանքանիշերի կայացմանն ու զարգացմանը։

Մենք կազմակերպում և աջակցում ենք բազմաթիվ մասնագիտական միջոցառումներ, որոնք օգնում են խթանել ԿՌԿԱ-յի ապրանքանիշերի ներկայությունը՝ տարածելով և ավելացնելով գիտելիքները մեր թերապևտիկ ոլորտներում: Առողջապահության մասնագետների հետ համագործակցության շնորհիվ մենք կառուցում ենք ամուր գործընկերական հարաբերություններ՝ ամրապնդելով ԿՌԿԱ-յի հեղինակությունը որպես բարձրորակ և վստահելի առողջապահական կազմակերպություն։
Մենք իրազեկում ենք հանրությանը մեր առանց դեղատոմսի տրվող արտադրանքների վերաբերյալ և բարձրացնում ենք առողջապահության և առողջության կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը։

Նորմատիվ կանոնակարգում և դեղազգոնություն

Նորմատիվ կանոնակարգում և դեղազգոնություն


Մենք հետևում ենք, որ ԿՌԿԱ-յի արտադրանքները լինեն անվտանգ, արդյունավետ և օրենսդրական պահանջներին համապատասխան։
Մենք հանդիսանում ենք կապող օղակ ընկերության և կարգավորող մարմինների միջև՝ նպաստելով հաստատման գործընթացի սահուն ընթացքին և գործող ուղեցույցներին համապատասխանությանը։

Դեղազգոնության նպատակն է վաղ փուլերում հայտնաբերել դեղերի հետ կապված հնարավոր ռիսկերը, ապահովել ռիսկերի հանրային իրազեկումը և կիրառել համապատասխան միջոցներ պացիենտների առողջությունը պաշտպանելու համար։

Տեսնել ավելին

Multiparty banner 1

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մենք մշտապես ամրապնդում ենք մեր դիրքերը՝ որպես աշխարհի առաջատար ջեներիկ արտադրող ընկերություններից մեկը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մենք կարող ենք մեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ մեր հաջողությունը դրական է ազդում շրջակա միջավայրի և հասարակության վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔ

Մենք ստեղծում ենք Ձեզ համար հնարավորություններ ՝ սովորելու, աճելու և զարգանալու:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ