Մեր ընկերության գործունեությունն ուղղված է առողջության պահպանմանը։
«Հանուն առողջ ապրելակերպի» մեր առաքելությանը համահունչ՝ մենք առաջարկում ենք բարձրորակ և մատչելի դեղամիջոցների լայն տեսականի, որոնք բարձրացնում են մարդկանց կյանքի որակը:
Մենք հոգ ենք տանում մեր պացիենտների կարիքների բավարարման մասին՝ սկսած նոր դեղամիջոցի մշակումից մինչև դրա կիրառման փուլը: Որակը մեր պարտավորությունն է․ մենք այն կատարում ենք աշխատանքի յուրաքանչյուր փուլում։ Ուղղահայաց կերպով ինտեգրված բիզնես մոդելի շնորհիվ մենք տրամադրում ենք շահավետ առաջարկներ բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ գործելով պատասխանատու և ռացիոնալ կերպով:
Մեր տեսլականի իրագործման ճանապարհին ցանկացած բիզնես որոշում կայացնելիս մենք առաջնորդվում ենք կորպորատիվ արժեքներով: Մենք ձգտում ենք հավասարակշռված և կայուն զարգացման, որը նպաստում է մարդկանց առողջության պահպանմանը, բնական միջավայրի պաշտպանությանը և հասարակության զարգացմանը։
Մեր փորձառությունը, նորարարական լուծումները և բոլոր կենդանի էակների ու շրջակա միջավայրի նկատմամբ հարգանքը թույլ են տալիս մեզ հույս ներշնչել և վստահություն ձևավորել:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ
Մեր ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարությունները մարդկանց հնարավորություն են ընձեռում պահպանել և բարելավել իրենց առողջությունը, ինչպես նաև բարձրացնում են նրանց կյանքի որակը:
ՏԵՍԼԱԿԱՆ
ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱՏԱՐ ՋԵՆԵՐԻԿ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Սեփական մշակումները, միջազգային կապերը, ճկունությունն ու արդյունավետությունը մեզ թույլ են տալիս կյանքի կոչել մեր զարգացման հայեցակարգը` լինել ջեներիկ դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող դինամիկ ու նորարարական ընկերություն:
ԱՐԺԵՔՆԵՐԸ
Գիտելիքները, նորամուծությունները, արդյունավետ մասնագիտական հմտությունները և ստեղծագործական մոտեցումը օգնում են մեզ զարգանալ արագ տեմպերով: Մենք ձգտում ենք լինել առաջինը։ Այս նպատակը մենք հետապնդում ենք ոչ միայն վաճառքի, այլև շուկայի նոր կարիքները բավարարելու հարցում։ Այս նպատակին հասնելու համար մենք արդյունավետորեն կրճատել ենք մշակման գործընթացի տևողությունը, մեծացրել ենք գրանցման փաստաթղթերի ձեռքբերման արագությունը և հասել ենք արտադրության և բաշխման օպտիմալ գործընթացի: Արագ արձագանքը և հարմարվելու ունակությունը մեզ օգնում են հաղթահարել բոլոր խոչընդոտները: Մենք արդարացնում ենք մեր գործընկերների վստահությունը ճկուն լուծումներով։
ԿՌԿԱ-յի աշխատակիցներն սերտ ու վստահելի հարաբերություններ են պահպանում բոլոր այն գործընկերների հետ, որոնց հետ մենք շփվում ենք մեր աշխատանքի ընթացքում: Միայն պատշաճ և ազնիվ հարաբերությունները կարող են թույլ տալ մեզ համատեղել բիզնեսի հաջողությունը մեր առաքելության հետ:
Բարձր արդյունքների հասնելու միակ ճշմարիտ ճանապարհը հնարամտությունն ու ստեղծարարությունը խրախուսող մթնոլորտ ստեղծելու ձգտումն է: Ահա թե ինչու ենք մենք կոչ անում մեր գործընկերներին առաջարկել և իրագործել իրենց գաղափարները։ Մենք քաջալերում ենք մեր աշխատակիցներին գտնել հաճախորդների գոհունակության հասնելու նոր ուղիներ: Մենք աշխատում ենք անել հնարավոր ամեն բան և դա անել հնարավորինս արդյունավետ ու արագ կերպով: