Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենը պատասխանատու է կորպորատիվ նորմերի խախտման ռիսկերի շարունակական գնահատման և բիզնես գործընթացների համակարգման համար:

Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենն առաջարկում ու սահմանում է արդյունավետ ներքին վերահսկողության համակարգ և հոգում է իրազեկվածության մակարդակի բարձրացման մասին, պատասխանատու է կորպորատիվ բարեվարքության բարձրացմանն առնչվող հարցերի շուրջ վերապատրաստման և խորհրդատվության համար: Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենը ստուգում է չարաշահումների և գործող կանոնակարգերի, ներքին կանոնների և էթիկական սկզբունքների խախտումների մասին հաշվետվությունները: Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենը նաև պատասխանատու է ընկերության ղեկավարությանը ԿՌԿԱ-ում կորպորատիվ նորմերի պահպանման մասին ծանուցելու համար:

Ծանուցում անպատշաճ վարքագծի մասին

Բոլոր աշխատակիցները, ինչպես նաև երրորդ անձինք, կարող են զեկուցել խարդախ գործելակերպի ցանկացած կասկածի մասին:

 Եթե ԿՌԿԱ-ի աշխատակիցը հայտնաբերի ենթադրյալ խարդախության մասին վկայող որևէ գործողություն, նա պետք է այդ մասին զեկուցի իր վերադասին: Եթե ենթադրյալ խարդախության բնույթը կամ դրա հանգամանքները դա թույլ չեն տալիս, նա պետք է այդ մասին տեղեկացնի Իրավական հարցերով բաժնի պետին կամ Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենին: Ենթադրյալ խարդախության մասին կարելի է հայտնել անանուն: Խարդախության դեպքերի հաղորդման հասցեն է՝compliance.officer@krka.biz.

Եթե նման տեղեկատվություն տրամադրող անձը չի ցանկանում անանուն մնալ, ենթադրյալ խարդախության մասին կարելի է հայտնել հեռախոսով: Այդ անելու համար կարելի է զանգահարել հետևյալ անձանց.

  • Համապատասխանության գծով գլխավոր տնօրեն ՝ +386 7 331 26 00
  • Իրավական հարցերով բաժնի պետ ՝ +386 7 331 95 95

ԿՌԿԱ-ն պարտավորվում է գաղտնի պահել տեղեկատվությունը տրամադրած անձի տվյալները, մասնագիտորեն ու պատշաճ ուշադրությամբ հարաբերվել նրա հետ, ինչպես նաև ապահովել նման անձի համապատասխան պաշտպանությունը վրեժխնդրությունից:

«Անբարեխիղճ վարքագծի և կորպորատիվ խարդախության կանխարգելման, բացահայտման և հետաքննության կանոնակարգ» փաստաթուղթը սահմանում է խարդախության դեմ հակազդեցության հիմնական նպատակները, սկզբունքները և կանոնները:

Փաստաթուղթը հաստատվել է 2025 թվականի մարտի 24-ին, վերահսկիչ խորհրդի նիստի ժամանակ։

Տեսնել ավելին

Multiparty banner 1

ԿՌԿԱ-ի վարքականոն

Վարքագծի կանոնագիրքն ընդհանրական փաստաթուղթ է, որը կարգավորում է ԿՌԿԱ ընկերության կողմից կորպորատիվ նորմերի և կանոնների պահպանումը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԿԼԻՆԻԿՈՐԵՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ

ԿՌԿԱ-յի արտադրանքի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը կլինիկորեն ապացուցված են բազմաթիվ կլինիկական հետազոտություններով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ԱՐՏԱԴՐԱՆՔ

Մենք ապահովում ենք անվտանգ և արդյունավետ բուժում բարձրորակ դեղամիջոցներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ