Վարքագծի կանոնագիրքն ընդհանրական փաստաթուղթ է, որը կարգավորում է ԿՌԿԱ ընկերության կողմից կորպորատիվ նորմերի և կանոնների պահպանումը։
Վարքագծի կանոնները սահմանում են էթիկական վարքագծի սկզբունքներն ու կանոնները, պատշաճ բիզնես գործելակերպը և վարքագծի չափորոշիչները, որոնք պարտադիր են ԿՌԿԱ-յի բոլոր աշխատակիցների համար: Այն ծառայում է որպես ուղեցույց և հիմք ակնկալվող պատասխանատու և էթիկական վարքագծի ու աշխատանքների կատարման համար։ Ընդ որում մեր վարքագիծն ու կոմերցիոն գործարքները միշտ պետք է համապատասխանեն նորմատիվ դրույթներին, կառավարական մարմինների հանձնարարականներին, չափորոշիչներին, կանոնակարգերին և Ընկերության ներքին կանոններին, ինչպես նաև պատշաճ բիզնես գործելակերպին:
Մենք ակնկալում ենք, որ մեր մատակարարները և ԿՌԿԱ-յի ու նրանց դուստր ձեռնարկությունների այլ բիզնես գործընկերները կծանոթանան Կանոնագրքին և հավատարիմ կլինեն դրան ԿՌԿԱ-յի հետ բիզնես վարելիս:
Փաստաթուղթը հաստատվել է 2025 թվականի մարտի 24-ին, վերահսկիչ խորհրդի նիստի ժամանակ։
Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենը պատասխանատու է կորպորատիվ նորմերի խախտման ռիսկերի շարունակական գնահատման և բիզնես գործընթացների համակարգման համար: