Պատասխանատու գործարար պրակտիկա
Մենք վաղեմի ավանդույթների տեր ընկերություն ենք։ Մեր կոմերցիոն հաջողության հիմքում ընկած են անբասիր համբավը և բարձր էթիկական չափորոշիչներին հավատարիմ մնալը: Հանդիսանալով աշխարհում ջեներիկ դեղամիջոցներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը՝ մենք գիտակցաբար ենք վերաբերվում պատասխանատու բիզնես միջավայրի ստեղծմանը: Մենք խոհեմություն ենք ցուցաբերում բիզնես վարելիս, ինչպես նաև հասկանում և հաշվի ենք առնում տնտեսական գործունեության երկարաժամկետ ազդեցությունն ավելի լայն սոցիալական միջավայրի վրա:
Կանոնակարգային համապատասխանություն
Մեր անբասիր համբավը հենվում է էթիկական սկզբունքներին ու կանոնակարգային պահանջներին հետևելու և ռիսկերի արդյունավետ կառավարման վրա:
Հիմնարար էթիկական սկզբունքներն են հարգանքը, փոխգործակցությունը, անբասիրությունը և կառավարման գործընթացի բարեվարքությունը
Կանոնակարգային համապատասխանությունը երաշխավորում է, որպեսզի ընկերությունը և նրա աշխատակիցները պահպանեն բոլոր համապատասխան կանոնակարգերը, միջազգային չափորոշիչները և ուղեցույցները, ինչպես նաև որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով փոխհարաբերվի կանոնակարգող մարմինների հետ: Ընկերության ներսում կորպորատիվ ստանդարտների պահպանումը հիմնված է մի շարք կանոնակարգերի և ներքին կանոնների վրա, որոնք մանրամասնորեն նկարագրում են այն գործողություններն ու պարտականությունները, որոնք կապված են բիզնես գործընթացների նվազագույն խափանումների և ընկերության նորմերին, ստանդարտներին, կանոնակարգերին ու ներքին կանոններին չհամապատասխանելու նվազագույն ռիսկի կանխման հետ
Կորպորատիվ չափորոշիչների խախտման տարատեսակ ռիսկերի կառավարումը ներառված է ԿՌԿԱ-յի առևտրային գործընթացներում, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել և կառավարել այն գործոնները, որոնք կարող են սպառնալ ընկերության և ամբողջ ԿՌԿԱ խմբի ռազմավարական և կոմերցիոն նպատակների իրականացմանը:
Հարգանք և համագործակցություն
Բոլորի համար հավասար հնարավորությունները, իրավական նորմերի պահպանումը և մարդկանց հանդեպ էթիկական մոտեցումը, ինչպես նաև ավելի լայն սոցիալական ընդհանրությունը մեր աշխատանքի հիմքերն են: Մենք գիտակցում ենք, որ համագործակցությունը ու վստահությունը էական ազդեցություն են թողնում ԿՌԿԱ-յի գործունեության վրա, ուստի խրախուսում ենք համագործակցությունը բոլոր շահագրգիռ անձանց հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու տարբեր կարծիքների ընդունման վրա և ուղղված ամբողջ ԿՌԿԱ խմբի արժեքի բարձրացմանը:
Ձգտում կատարելության
Արդյունավետ, բարձրորակ և անվտանգ դեղամիջոցներն ու այլ արտադրատեսակները մեր միջոցն են լումա ներդնելու բոլոր մարդկանց կյանքի որակի բարելավման գործում: Մենք մշակում ենք նորարարական արտադրատեսակներ և ձգտում ենք դրանք հնարավորինս մատչելի դարձնել:
Մեր հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև բժշկական և առևտրային ոլորտների գործընկերների հետ մեր համագործակցությունը օգնում են մեզ խորացնել գիտելիքները դեղագործության մեջ և նպաստել որակյալ բժշկական արտադրատեսակների մշակմանը:
Մենք ձգտում ենք ազնիվ, սպառիչ և ժամանակին տեղեկատվություն տրամադրել մեր արտադրատեսակների մասին:
Մենք խնամքով պաշտպանում ենք ԿՌԿԱ-յի, մեր բիզնես գործընկերների և երրորդ անձանց մասին բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում մեր աշխատանքի և առևտրային գործարքների վարման ընթացքում:
Ցանկացած աշխատակցի և երրորդ կողմի անձնական տվյալները պետք է մշակվեն խնամքով, թափանցիկորեն և անձնական տվյալների պաշտպանության կանոններին համապատասխան:
Բարեվարք ղեկավարություն
Ընկերության բոլոր ղեկավարներն իրենց գործունեության մեջ հավատարիմ են մնում ԿՌԿԱ-յի հիմնական արժեքներին: Նրանց օրինակն իր ազդեցությունն է թողնում մեր աշխատակիցների վրա և, ըստ այդմ, նպաստում է ամբողջ ընկերության էթիկական չափանիշների բարձրացմանը:
Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենը պատասխանատու է ապահովելու, որ կորպորատիվ ստանդարտները պահպանվեն ամենաբարձր մակարդակով:
Բարձրագույն օղակի մեր կառավարիչները պատասխանատու են աշխատակիցների շրջանում կորպորատիվ չափորոշիչների մասին իրազեկության բարձրացման և ընկերության բոլոր ստորաբաժանումների կողմից դրանց հետևելու համար: Նրանք պարտավոր են հավաստիանալու, որ բոլոր աշխատակիցներն իրազեկված են բոլոր կանոնակարգերի, հանձնարարականների և չափորոշիչների մասին: Մեր գործում աշխատակիցները պարբերաբար անցնում են համապատասխան վերապատրաստում և նախապատրաստում. նրանք տեղյակ են ոչ պատշաճ վարքի հետևանքների մասին:
Կորպորատիվ բարեվարքություն
ԿՌԿԱ-ն հավատարիմ է զրոյական հանդուրժողականության սկզբունքին ցանկացած տեսակի խարդախության, չարաշահման և անբարեխիղճ շուկայական գործունեության նկատմամբ: Նորմատիվ-իրավական համապատասխանության վերահսկողության գծով տնօրենն ապահովում է կանոնների հետևողական համապատասխանությունը և ղեկավարում է իրազեկվածության բարձրացման և ոչ պատշաճ վարքագծի կարգավորման արդյունավետ համակարգ:
Մեր հիմնական սկզբունքն է, որ բոլոր որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով ԿՌԿԱ-յի բոլոր շահերը: Ուստի մենք պետք է խուսափենք իրավիճակներից, որոնք կարող են ընկալվել որպես հիմնված նախ և առաջ մեր անձնական շահերի, այլ ոչ թե ԿՌԿԱ-յի շահերի վրա:
Դեղագործական արդյունաբերության և բժշկական ոլորտի միջև հարաբերությունները հիմնված են խիստ էթիկական չափորոշիչների, կանոնակարգերի և կանոնների վրա, որոնք մենք հաշվի ենք առնում մեր բոլոր կոմերցիոն գործարքներում:
Մենք հավատարիմ ենք մրցակցության պաշտպանությունը կարգավորող կանոնակարգերին և որևէ կերպ չենք խոչընդոտում, սահմանափակում կամ խաթարում մրցակցությունը։
Գործարար հարաբերություններից բխող ոչ պատշաճ վարքագծի ռիսկերը մեղմվում են մեր հաճախորդներին, մատակարարներին և այլ բիզնես գործընկերներին պարբերաբար ստուգելու միջոցով: Այս կերպ մենք կարողանում ենք կանխել ԿՌԿԱ-յի համբավին վնաս պատճառելու և կոմերցիոն կորուստների հավանականությունը։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում՝ աջակցելով գործունեության տարբեր տեսակներ այն միջավայրում, որտեղ մենք աշխատում ենք: Մենք մասնակցություն ենք ունենում մարդասիրական գործունեությանը, մասնակցում ենք գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում նվաճումների խթանման, ինչպես նաև մեր շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստող բնապահպանական միջոցառումներին:
Մենք հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին և պահպանում ենք բնապահպանական նորմերը, ինչպես նաև համագործակցում ենք տարբեր տեղական համայնքների հետ:
Իրազեկվածություն
Միայն կորպորատիվ նորմերի և կանոնների շարունակական պահպանման շնորհիվ ենք մենք կարողանում հասնել աշխատանքի գերազանց արդյունքների, ամրապնդել սպառողների գոհունակությունը և այդպիսով ապահովել շարունակական վստահությունը ԿՌԿԱ-յի նկատմամբ:
Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային և ապավինում մեր աշխատակիցների առաքելությանը, գիտելիքներին և փորձին: Մենք ցանկանում ենք, որպեսզի ԿՌԿԱ-ն ամբողջ աշխարհում ճանաչվի որպես հստակ տեսլականով, իր արտադրանքի բարձրագույն որակով, վեհ արժեքներով և պատասխանատու կորպորատիվ գործելակերպով ընկերություն: