70 տարում մենք ոչ մեծ լաբորատորիայից վերածվել ենք աշխարհում ջեներիկներ արտադրող առաջատար դեղագործական ընկերություններից մեկի:
Մեր մրցակցային առավելությունը կայանում է զարգացման վրա հիմնված մեր փորձի, նորարարական լուծումների, բարձրորակ արտադրանքի, առաջադեմ տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումների և արտադրության, գրանցման, շուկայավարման և վաճառքների լայն ցանցի մեջ:
Մենք ջեներիկների արտադրությամբ զբաղվող դեղագործական ընկերություն ենք: Մեր անխափան մատակարարումները և արտադրության ծավալը, որը տարեկան ավելի քան 18 միլիարդ դեղահատ և դեղապատիճ է, մեզ դարձնում է վստահելի գործընկեր պացիենտների և առողջապահական համակարգերի համար՝ ամենատարածված հիվանդությունների բուժման գործում:Մ0եր տարեկան շրջանառությունը ավելի քան 1,9 միլիարդ եվրո է ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման հաշվին, ինչը թույլ է տալիս մեզ հանդես գալ որպես աշխարհի ջեներիկ դեղամիջոցներ արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը: Նորարարական ջեներիկ դեղամիջոցները, ներդրումները և մուտքը նոր շուկաներ երաշխավորում են բիզնեսի բոլոր ցուցանիշների աճը:
Մենք ապահովում ենք որակ, զարգացնում ենք նորարարությունը և հասույթի 10%-ը հատկացնում ենք հետազոտություններին և մշակումներին: Երբ խոսքը գնում է առողջության մասին, մենք առաջարկում ենք միայն լավագույնը: Ահա թե ինչու ենք մենք մանրազնին պլանավորում ամեն մի դեղամիջոցի մշակումը: Մենք վերահսկում ենք արտադրության բոլոր փուլերը՝ սկսած ակտիվ նյութի մշակումից մինչև պատրաստի ապրանքատեսակի արտադրություն, որպեսզի ապահովենք այդ ապրանքատեսակի որակը դրա ամբողջ կենսացիկլի ընթացքում: