Մանրազնին պլանավորված արտադրական գործընթացները և հասարակության ու շրջակա միջավայրի նկատմամբ ամենօրյա պատասխանատու վերաբերմունքը ապահովում են ԿՌԿԱ-յի արտադրանքի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մենք կատարելագործում ենք մեր արտադրանքը՝ պացիենտների կարիքների հիման վրա: Մեր ընկերությունն ընդլայնում է իր տեսականին՝ ավելացնելով արտադրատեսակներ առավել տարածված հիվանդությունների բուժման համար: Մենք ավելացնում ենք ներդրումները, ներդնում ենք առաջադեմ աշխատանքային համակարգեր և կիրառում ենք համապատասխան վերահսկողության մեթոդներ։ Բնապահպանությունը, աշխատակիցների առողջության ու անվտանգության, տեղեկատվության և տվյալների ամբողջականության պաշտպանությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կիզակետում:
Մենք ձգտում են ապահովել գործունեության կայուն բնույթ, քանի որ նման մոտեցումը մեզ օգնում է մեր արտադրանքը հասանելի դարձնել ամբողջ աշխարհի պացիենտներին: Մենք արագ հարմարվում ենք շուկայի պահանջարկներին: ԿՌԿԱ ընկերությունների խումբը հետևողականորեն բավարարում է մեր բիզնես գործընկերների, կանոնակարգող մարմինների, բժիշկների, դեղագործների և պացիենտների կարիքներն ու ակնկալիքները:
Նորմատիվ-իրավական համապատասխանություն և հաշվետվողականություն
Պացիենտների առողջությունը պահանջում է լավագույն որակ, ուստի արտադրանքի որակը մեզ համար ունի առաջնահերթ նշանակություն: Մենք հետևում ենք դեղագործական արդյունաբերության և բժշկության նոր զարգացումներին և գործում ենք օրենքին համապատասխան: Մենք պարբերաբար վերահսկում և ստուգում ենք, որպեսզի մեր արտադրանքը համապատասխի պահանջներին:ниям.
Բարձր որակը հիմնված է պատշաճ արտադրական գործելակերպի (ՊԱԳ) վրա: Մենք պահպանում ենք պատշաճ այլ գործելակերպերը ևս՝ պատշաճ պահեստավորման գործելակերպ, պատշաճ բաշխման գործելակերպ, պատշաճ լաբորատոր գործելակերպ, պատշաճ կլինիկական գործելակերպ և պատշաճ դեղզգոնության գործելակերպ:
Ընկերությունը վերահսկում է գործընթացների և արտադրանքի համապատասխանությունը պահանջներին և պարբերաբար թարմացնում է հիմնական հավաստագրերը (եզրակացությունները).
- Պատշաճ արտադրական գործելակերպի (ՊԱԳ) հավաստագիր՝ Good Manufacturing Practice (GMP) Certificate
- Պատշաճ լաբորատոր գործելակերպի (ՊԼԳ) հավաստագիր՝ Good Laboratory Practice (GLP) Certificate
- Պատշաճ բաշխման գործելակերպի (ՊԲԳ) հավաստագիր՝ Good Distribution Practice (GDP) Certificate
- Վտանգների վերլուծության կրիտիկական կառավարման կետ՝ HACCP
- Ստանդարտացման միջազգային կազմակերպության հավաստագրեր՝ ISO (9001, 14001, 27001, 45001)
- Responsible Care [Պատասխանատու խնամք] ծրագիր
Նորմատիվ-իրավական պահանջներին համապատասխանելը և գործընթացների ու արտադրանքի շարունակական կատարելագործումը խթանում են ԿՌԿԱ-յի ընկերությունների առաջընթացը խմբի բոլոր ստորաբաժանումներում և օգնում են մեզ հասնել մեր առաքելությանը` սատարել առողջ ապրելակերպը: