ԿՌԿԱ ընկերության անվանումը դարձել է որակի հոմանիշ, քանի որ որակն ընկած է մեր արտադրանքի մշակման և արտադրության գործընթացների հիմքում: Որակը ռազմավարական նշանակություն ունի և մեզ մրցակցային առավելություն է ապահովում։
Որակը ներկառուցված է մեր արտադրանքի բոլոր ասպեկտներում դրա ամբողջ կենսացիկլի ընթացքում:
Բարձրագույն որակի արտադրանքի ստեղծումը ԿՌԿԱ ընկերության բոլոր աշխատակիցների գլխավոր առաջնահերթությունն է: Մենք մանրազնին վերահսկում ենք արտադրանքը դրա ամբողջ կենսացիկլի ընթացքում՝ սկսած մշակումից մինչև շուկայահանում և պահպանման ժամկետի ավարտը:
Վերլուծությունների անցկացումը որակի ապահովման անբաժանելի մասն է: Մենք դրանք իրականացնում ենք ամենաժամանակակից լաբորատորիաներում։ Մենք ստուգում ենք ամբողջ հումքը և պատրաստի արտադրանքը՝ ինչպես ԿՌԿԱ-յում արտադրված, այնպես էլ մեր գործընկերների կողմից մատակարարված: Ընկերությունը մշտապես օպտիմալացնում է աշխատանքային գործընթացները և մեծացնում լաբորատոր կարողությունները, որպեսզի ապահովի մեր արտադրանքի ժամանակին առաքումը շուկաներ:
Հումքի մանրակրկիտ ընտրություն
Որակի վերահսկման համակարգը կիրառվում է արդեն իսկ պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող հումքի (ակտիվ դեղագործական բաղադրիչներ՝ ԱԲԴ, օժանդակ նյութեր, փաթեթանյութեր) ստուգման փուլում: Մենք իրականացնում ենք մեր մատակարարների աուդիտ և ռիսկերի գնահատում: Մենք հումքը հետազոտում ենք որակի վերահսկման լաբորատորիաներում, իսկ պատասխանատու անձինք գնահատում են դրա որակը և հաստատում դրա օգտագործումն արտադրության մեջ:
Մանրակրկիտ մոտեցում արտադրության նկատմամբ
ԱԴԲ-ների և պատրաստի դեղամիջոցների արտադրությունն իրականացվում է սահմանված ընթացակարգերի համաձայն, որոնք խստորեն պահպանվում են: Մեր բոլոր արտադրամասերը և սարքավորումներն անցել են անհրաժեշտ հավաստագրում, իսկ անձնակազմն ունի բարձր որակավորում: Մենք մանրակրկտորեն վերահսկում ենք արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի արտադրությունը և ուսումնասիրում ենք բոլոր համապատասխան արտադրական և վերլուծական փաստաթղթերը: Այդ ամենի հիման վրա մենք կարող ենք պնդել ու հաստատել, որ մեր արտադրանքն արտադրված է սահմանված ընթացակարգերի ու պատշաճ գործելակերպի հանձնարարականների համաձայն և բավարարում է գրանցման հավաստագրերի տրամադրման պահանջները:
Գնահատում նախքան շուկայահանումը
Արտադրված ապրանքատեսակների բոլոր խմբաքանակները գնահատվում են պատշաճ արտադրական գործելակերպի չափորոշիչներին և գրանցման պահանջներին համապատասխանելու առումով: Առանձին խմբաքանակների շուկայահանման գնահատումն իրականացնում են լիազորված անձինք (ԼԱ): Գնահատման ժամանակ հաշվի են առնվում այն երկրների օրենքները, որտեղ վաճառվում է մեր արտադրանքը: Արտադրանքի որակը հաստատվելուց հետո պահեստի պաշարները բաց են թողնվում, և արտադրանքը պատրաստվում է մեծածախ վաճառողներին կամ հաճախորդներին ուղարկելու համար:
Հետադարձ կապ և արտադրանքի կատարելագործում
Մենք վերահսկում ենք շուկաներից ստացված արձագանքները և մեր արտադրատեսակների անվտանգությունը ամենօրյա օգտագործման ժամանակ, ինչպես նաև ստուգում ենք դրանց որակը պահպանման ամբողջ ժամկետի ընթացքում: Պացիենտների շահերը միշտ առաջնային են՝ սկսած մեր արտադրատեսակները մշակելիս պացիենտների կարիքները վերլուծելուց, վերջացրած՝ նրանց գոհունակության մշտադիտարկմամբ օգտագործելուց հետո: Այս կերպ մենք պահպանում ենք նրանց վստահությունը, քանի որ մնում ենք ջեներիկ դեղամիջոցների համաշխարհային առաջատար արտադրողներից մեկը: Մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում մեր արտադրանքի անվտանգությանն ու որակին: