
ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Իմացեք ավելին մեր ընկերության առանցքային թերապևտիկ ուղղությունների մասին: Մեր արտադրանքի տեսականին ներառում է նյութափոխանակության խանգարումների և ուռուցքաբանական հիվանդությունների, վարակների, միզասեռական համակարգի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցներ, ինչպես նաև վիտամիններ, հանքանյութեր և այլ ապրանքներ:

ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրտ-անոթային հիվանդությունները հանդիսանում են մի շարք չափահասների մահացության պատճառ, ուստի մեր առանցքային ուղղությունը դրանց բուժման համար դեղամիջոցների արտադրությունն է: Բարձր զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն այնպիսի սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից են, ինչպիսիք են գլխուղեղի կաթվածը (ինսուլտ), սրտամկանի ինֆարկտը և սրտային անբավարարությունը: Մեր ընկերության դեղամիջոցների լայն տեսականին ապահովում է զարկերակային ճնշման և խոլեստերինի մակարդակի արդյունավետ ու անվտանգ վերահսկողություն, ինչպես նաև անհատապես ընտրված բուժում: Մեր նորարարական համակցված դեղամիջոցները բարելավում են բուժման ռեժիմի պահպանումը և հանգեցնում են ավելի լավ կլինիկական արդյունքների: Մեկ դեղահատը կարող է պարունակել երկու կամ ավելի տարբեր ակտիվ բաղադրիչներ:

ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամեն օր աղեստամոքսային հիվանդություններ ունեցող մի քանի միլիոն հիվանդներ հաջողությամբ բուժվում են մեր դեղամիջոցներով։ Առողջ մարսողությունը որոշիչ նշանակություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի և կայուն իմունային համակարգի պահպանման համար: Ամենօրյա սթրեսն ու անառողջ սնվելը կարող են արագորեն խաթարել մարսողական համակարգի աշխատանքը և թուլացնել դրա գործառույթները: Թերապևտներին այցելող պացիենտների 10-20%-ը գանգատվում է այդպիսի վիճակներից։ Աղեստամոքսային ուղու ավելի ծանր հիվանդություններով տառապող պացիենտներից շատերը անցնում են բուժում հիվանդանոցներում։ ԿՌԿԱ-ն իր ջանքերն ուղղում է պրոտոնային պոմպի արդյունավետ արգելակիչների (ՊՊԱ) լայն սպեկտրի մշակմանը: Ամեն օր մեր ՊՊԱ-ներն օգնում են թեթևացնել այրոցից և ստամոքսի ցավերից տառապող միլիոնավոր մարդկանց կյանքը:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընկճախտը (դեպրեսիա), տագնապը, խուճապի նոպաները, շիզոֆրենիան, թուլամտությունը (դեմենցիա) և Պարկինսոնի հիվանդությունը ազդում են միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Այս պացիենտները չեն կարողանում լիարժեք կյանք վարել, հաղթահարել առօրյա խնդիրները: Այսօր կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարումները հիվանդացության երկրորդ ամենատարածված պատճառն են։ Լարված և արագ փոփոխված կենսակերպը կարող է նպաստել տվյալ հիվանդությունների տարածվածության աճին: ԿՌԿԱ-յում մենք միշտ ձգտում ենք տրամադրել ամենաարդյունավետ խնամքը, այդ իսկ պատճառով մենք զբաղվում ենք պացիենտների համար անվտանգ դեղամիջոցների հետազոտություններով և մշակմամբ։

ՑԱՎ
40 տարի շարունակ մեր դեղամիջոցներն արդյունավետորեն օգնում են ինչպես աննշան, այնպես էլ սաստիկ ցավը մեղմելու համար: Ցավը տհաճ զգացողություն է, որը կարող է ծագել բավականին հաճախ և հանկարծակի: Միայն դրան առչվելիս ենք հասկանում, թե որքան հաճելի է կյանքն առանց ցավի: Ցավը կարող է առաջանալ անսպասելիորեն՝ որպես որևէ իրավիճակի արձագանք: Հանկարծակի ծագած ցավի բուժումը կարող է բավականին պարզ լինել: Մյուս կողմից, քրոնիկ և նևրոպաթիկ ցավը կարող է լուրջ խնդիր ներկայացնել ինչպես պացիենտի, այնպես էլ բուժող բժշկի համար: Մենք ցանկանում ենք օգնել պացիենտներին թեթևացնել ցավը, իսկ բուժաշխատողներին՝ գտնել համապատասխան բուժում: Պահպանելով վստահելի գործընկերոջ համբավը՝ մենք մշակում և ընդլայնում ենք աննշան և ուժգին ցավի բուժման համար դեղամիջոցների տեսականին, ինչպես նաև ներմուծում ենք նորարարական դեղաձևեր:

ՀԱԶ ԵՎ ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ
Արդյունավետ և ստուգված դեղամիջոցներ, որոնք թույլ չեն տա, որ մրսածությունը խանգարի Ձեր պլաններին: Մրսածությունը սեզոնային հիվանդություն չէ. մրսածության որոշ վիրուսներ կարող են գործել ամբողջ տարի։ Դրանք ունակ են խաթարել մեր ծրագրերը և ստիպել մեզ մնալ տանը, բաց թողնել դպրոցի դասերը կամ բացակայել աշխատանքից: Վարակի տարածումը և լուրջ բժշկական բարդությունները կանխելու համար կարևոր է գործել առաջին իսկ ախտանիշների դեպքում։ Մրսածության ամենատարածված ախտանիշներն են կոկորդի ցավը, հազը, քթի փակվածությունը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, մկանների և հոդերի ցավերը: ԿՌԿԱ-յի արդյունավետ և ստուգված դեղամիջոցները կօգնեն մեծահասակներին և երեխաներին արագ վերադառնալ բնականոն առօրյա կյանքին:
Տեսնել ավելին

ԿԼԻՆԻԿՈՐԵՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ
Մեր արտադրանքի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը ապացուցված են հետազոտություններով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆԱՐՏԱԴՐԱՆՔ
Մենք ապահովում ենք անվտանգ և արդյունավետ բուժում բարձրորակ դեղամիջոցներով:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Երբ խոսքը վերաբերում է մշակումներին, մենք ձգտում ենք կատարելության
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ