Նոլպազա քոնթրոլ ապահովում է այրոցի արդյունավետ վերահսկողություն

  • Թեթևացնում է այրոցի ախտանիշները
  • Ազդում  է 24 ժամ
  • Օրական ընդամենը 1 դեղահատ

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ) ստամոքս-աղիքային համակարգի ամենատարածված հիվանդությունն է, որով տառապում է զարգացած երկրների բնակչության 20-30%-ը։ ԳԷՌՀ-ն ստամոքսի թթվային պարունակության չափազանց շատ արտանետումն է կերակրափող (մարսողական համակարգի այն հատվածը, որը գտնվում է կոկորդի և ստամոքսի միջև)։ ԳԷՌՀ-ի ամենատարածված ախտանշաններն են ԱՅՐՈՑԸ և Ռեգուրգիտացիան։

Այրոցը – դա  կրծոսկրի  ետևում այրոցի և ցավի ախտանիշ է։


Ռեգուրգիտացիան – սննդի ակամա շարժումն է ստամոքսից կերակրափող՝ առանց փսխման ռեֆլեքսի։

Այրոցը  և ռեգուրգիտացիան կարող են ուղեկցվել բերանում թթվային կամ դառը համով, բերանից տհաճ հոտով, ստամոքսի պարունակութունը բերան մտնելով, փսխումով, լեզվի այրոցով, բերանի խոցերով (աֆթաներով)։

ԳԷՌՀ-ի ախտանիշները դառնում են ավելի տարածված, ակտիվ երիտասարդ բնակչության շրջանում։ Վերջին տասնամյակում  նկատվել է, որ ԳԷՌՀ-ով հիվանդ երիտասարդների թիվը զգալիորեն ավելացել է, հատկապես 30-39 տարեկանների շրջանում։

Այրոցի հաճախականությունը

Մարդիկ, ովքեր շաբաթը մեկից ավելի անգամ ունենում են ԳԷՌՀ ախտանիշներ, պետք է բուժվեն թթվայնության արգելակիչներով, ինչպիսիք են առանց դեղատոմսի վաճառվող պրոտոնային պոմպի արգելակիչները (PPI) կամ H2 ընկալիչների պաշարիչները (H2RA): Եթե հաճախակի ախտանիշները ծանր չեն, Համաշխարհային գաստրոէնտերոլոգիական կազմակերպությունը խորհուրդ է տալիս երկու շաբաթ բուժում առանց դեղատոմսի վաճառվող ՊՊԱ-ով, ինչպես նաև կենսակերպի և սննդակարգի փոփոխություններ:

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք

Յուրաքանչյուր երրորդ մեծահասակ շաբաթական առնվազն մեկ անգամ ստամոքսի խնդիրներ է ունենում։

 Ցերեկային և գիշերային այրոցի զգացում

Այրոցի  ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս  շուրջօրյա, կարող են ազդել մարդու  կյանքի որակի վրա, զրկելով նրանց խաղաղ օր կամ գիշեր ունենալու հնարավորությունից։

Որակյալ ժամանակ: Մարդկանց գրեթե 40% -ը համարում է, որ այրոցն ազդում է իրենց ընտանեկան կյանքի վրա։ Ընտանեկան ընթրիքները, ռեստորաններ այցելելը ախտանիշներ ունեցող հիվանդների հիմնական մտահոգություններից է։  Նրանք հաճախ խուսափում են սննդի հետ կապված շփումից։

Քուն: Հիվանդների ավելի քան 60%-ի մոտ գիշերային այրոցը առաջացնում է քնի խանգարումներ, որոնք ազդում են հաջորդ օրվա աշխատանքի վրա: Ոմանք նաև գիշերը քնի խանգարումներ ունեն քրոնիկ հազի պատճառով, որն առաջանում է, երբ ստամոքսի թթվային պարունակությունը վերադառնում է կերակրափող կամ բերան (ռեգուրգիտացիա):

Արդյունավետություն: Քնի պակասը կարող է նվազեցնել ձեր կենսունակությունը, ինչը կնկատեք հոգնածության, հյուծվածության, էներգիայի կորստի և կենտրոնացման միջոցով։ Այն  ազդում է նաև  տան և աշխատավայրի արդյունավետության վրա։

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք

ԳԷՌՀ-ով հիվանդները իրենց կյանքի որակը գնահատում են,  սրտանոթային հիվանդություններով և շաքարախտով հիվանդների կյանքի որակին նման կամ ավելի վատ։

Այրոցի կառավարումը

Սննդակարգի փոփոխություն: Խուսափեք գրգռող սննդամթերքներից, ինչպիսիք են կծու և տապակած սնունդը, կամ թթվային ըմպելիքներն ու խմիչքները։

Քաշի վերահսկում: Առողջ քաշի պահպանումը կարող է նվազեցնել որովայնի վրա ճնշումը և բարելավել ստամոքսի ստորին կերակրափողային սֆինկտերի (ՍԿՍ) գործառույթը։

Կենսակերպի փոփոխություն: Խուսափել  մեծ չափաբաժնով սննդից, ուտելուց անմիջապես հետո պառկելուց, ինչպես նաև մահճակալի գլխամասի բարձրացումը նույնպես կարող է օգնել կանխել այրոցի և ռեֆլյուքսի ախտանիշները։

Խուսափեք ծխելուց: Ծխելը թուլացնում է ստորին կերակրափողային սֆինկտերի ֆունկցիան, մկանը, որը վերահսկում է կերակրափողի և ստամոքսի միջև ընկած հատվածը։ Երբ ՍԿՍ-ն թուլանում է, ստամոքսաթթուն և այլ պարունակություն կարող են վերադառնալ կերակրափող, ինչը առաջացնում է այրոց և անհանգստություն։

Դեղամիջոցներ: Առանց դեղատոմսի դեղամիջոցները կարող են օգնել նվազեցնել ստամոքսում թթվի արտադրությունը և թեթևացնել ախտանիշները։

Եթե ախտանիշները առաջանում են շաբաթական մեկ անգամից ավելի, չեզոքացնող նյութի (անտացիդ) ընդունումը միշտ չէ, որ կարող է լինել բավարար լուծում, քանի որ այն ապահովում է միայն կարճաժամկետ թեթևացում և չի նվազեցնում արտազատվող թթվի քանակը։ Կախված ախտանիշների հաճախությունից՝ դեղագործները կամ բժիշկները կարող են խորհուրդ տալ կենսակերպի փոփոխության և պրոտոնային պոմպի ինհիբիտորի (ՊՊԻ) բուժման համադրություն, որը նվազեցնում է ստամոքսի թթվի արտազատումը և այդպիսով, ապահովում է ախտանիշների ավելի երկարատև թեթևացում։ ՊՊԻ-ները արդյունավետ դեղամիջոցներ են ստամոքսի թթվի արտազատումը վերահսկելու համար։

Դեղագործները կարող են խորհուրդ տալ առանց դեղատոմսի պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (ՊՊԻ) թեթև, հաճախակի ախտանիշների դեպքում 7-14 օրվա ընթացքում, թթվայնությունը ամբողջ օրվա ընթացքում վերահսկելու և երկարատև թեթևացում ապահովվելու համար։

Ինչպե՞ս է աշխատում Նոլպազա Քոնթրոլը

Նոլպազա Քոնթրոլը պարունակում է պանտոպրազոլ ակտիվ բաղադրիչ։ Պանտոպրազոլը պրոտոնային պոմպի ինհիբիտոր (ՊՊԻ) և անմիջականորեն կապվում է K+/H+ATPազայի (պրոտոնային պոմպի) հետ՝ արգելակելով H+ իոնների մղումը դեպի ստամոքսի լուսանցք։ Պրոտոնային պոմպի ինհիբիտորները ճնշում են սեկրեցիայի վերջին փուլը պարիետալ բջիջներում և այդպիսով, ապահովում են դրա վերահսկողությունը։ Դրանք այրոցի  ախտանիշների երկարատև բուժման համար օգտագործվող ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից են։ Օրական ընդամենը մեկ հաբը ապահովում է 24-ժամյա արդյունավետություն և նվազեցնում այրոցի ախտանիշները։

Այրոցի պատճառը ստամոքսահյութի չափազանց շատ արտանետումն է կերակրափողի լուսանցք։

Թթվի առկայությունը  ստմոքսում և երկարատև շփումը կերակրափողի լորձաթաղանթի հետ կարող է հանգեցնել դրա վնասման։ Այս վնասումը սովորաբար ուղեկցվում է այրոցով։

Նոլպազա Քոնթրոլը վերահսկում է ստամոքսի թթվի արտազատումը։

Ստամոքսաթթուն արտադրվում է ստամոքսի պարիետալ բջիջների կողմից։ Պանտոպրազոլը արգելակում է պրոտոնային պոմպերը այս բջիջներում և այդպիսով  ուղղակիորեն վերահսկում է թթվի արտազատումը։

Նոլպազա Քոնթրոլն ապահովում է այրոցի արդյունավետ վերահսկողություն։

Պացիենտների մեծ մասը թեթևացում է զգում բուժման 2-4 շաբաթվա ընթացքում։

Օգտագործում

Նոլպազա Քոնթրոլը դեղամիջոց է, որը նախատեսված է մեծահասակների մոտ ռեֆլյուքսի ախտանիշների (ներառյալ այրոց, թքահոսություն) կարճաժամկետ բուժման համար։

Մեկ հաբը պարունակում է 20 մգ պանտոպրազոլ։

Դեղաչափեր

Պանտոպրազոլի մեկ  դեղաչափը կազմում է օրական 20 մգ (1 հաբ)։

Դեղաչափի հաճախականությունը և կիրառման ժամանակը

Ընդունել  30 րոպե ուտելուց առաջ, կուլ տալ ամբողջությամբ՝ ջրով։

Բուժման տևողությունը

Ախտանիշները թեթևացնելու համար կարող է պահանջվել դեղամիջոցի կիրառում ևս 2-3 օր։

Ախտանիշների լիարժեք վերացումից հետո բուժումը պետք է դադարեցվի։

Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ախտանիշները չեն անհետանում 2 շաբաթ անընդմեջ բուժումից հետո և ախտանիշների բարելավում չի նկատվում, դիմեք բժշկի։

Առանց բժշկի խորհրդատվության բուժումը չպետք է տևի 4 շաբաթից ավելի։

Կարևոր է այն կանոնավոր կերպով ընդունել, քանի որ այն հավասարակշռում է թթվի արտազատումը և կանխում ախտանիշների կրկնությունը։ Օրական մեկ Նոլպազա Քոնթրոլ հաբ ընդունեք 14 օրվա ընթացքում՝ ախտանիշների երկարատև թեթևացումն ապահովելու համար։

Հաճախ տրվող հարցեր

Նոլպազա Քոնթրոլը պարունակում է 20 մգ պանտոպրազոլ, որը մանրակրկիտ փորձարկված և արդյունավետ նյութ է, որն օգտագործվել է տարիներ շարունակ։ Դրա անվտանգությունը հաստատվել է բազմաթիվ կլինիկական հետազոտություններում։ Նոլպազա Քոնթրոլը հասանելի է առանց դեղատոմսի՝ շնորհիվ իր փաստաթղթավորված անվտանգության և արդյունավետության։ Նոլպազա Քոնթրոլը հարմար է այն մարդկանց համար, ովքեր հաճախ են զգում այրոց , բայց չունեն հիվանդության այլ անսովոր կամ մտահոգիչ ախտանիշներ, ինչպիսիք են՝ աննպատակ քաշի կորուստը, արյունով փսխումը, սև կղանքը կամ կղանքում արյունը, կլման դժվարությունը կամ կլման ժամանակ ցավը։

Անտացիդները չեզոքացնում են ստամոքսի թթուն։ Դրանք արագ են ազդում, բայց ազդեցությունը կարճատև է (1-3 ժամ), ուստի դրանք պետք է ընդունել օրական մի քանի անգամ (4-5 անգամ), և հնարավոր չէ ենթադրել, որ թթուն կչեզոքացվի գիշերային ժամերին։ Պրոտոնային պոմպի ինհիբիտորների (օրինակ՝ Նոլպազա Քոնթրոլ) ազդեցությունը դրսևորվում է մի փոքր ուշ, բայց տևում է ավելի երկար, քանի որ այս դեղամիջոցներն ավելի արդյունավետ են ճնշում ստամոքսահյութի արտազատումը։ Սովորաբար դրանք պետք է ընդունել օրական միայն մեկ անգամ, քանի որ դրանց ազդեցությունը շուրջօրյա է։

Նոլպազա Քոնթրոլը պրոտոնային պոմպի ինհիբիտոր է, նրա առանձնահատուկ ազդեցության շնորհիվ ապահովում է ավելի երկարատև ազդեցություն, քան առանց դեղատոմսի մատչելի այլ դեղամիջոցները։ Ակտիվ նյութը պանտոպրազոլն է, որն ազդում է ստամոքսի թթվի արտազատման վրա՝ արգելակելով պրոտոնային պոմպը և այդպիսով, ապահովելով այրոցի նկատմամբ երկարատև վերահսկողություն։ Ընդամենը մեկ հաբը ապահովում է 24-ժամյա արդյունավետություն և այրոցի ախտանիշների երկարատև թեթևացում։ H2-ընկալիչների անտագոնիստների (ֆամոտիդին) ազդեցությունը աստիճանաբար նվազում է կրկնակի ընդունումից հետո, ուստի հիվանդները չեն զգում ախտանիշների թեթևացում, որը համեմատելի է բուժման սկզբում առկա լինելուն, չնայած դեղամիջոցի բարձրացված դեղաչափի ընդունմանը։ Ստամոքսի թթվի արտազատման արգելակումը շարունակվում է 6-12 ժամ, ուստի անհրաժեշտ է ընդունել օրական 2 հաբ։

Դեղամիջոցը չի կիրառվում անհապաղ թեթևացման համար։ Դեղամիջոցն սկսում է ազդել մի քանի ժամ հետո, իսկ ստամոքսի թթվի արտազատման ճնշումը շարունակվում է 24 ժամ։ Այրոցի ինտենսիվության նվազումը հիվանդների մեծամասնության մոտ տեղի է ունենում դեղամիջոցի ընդունման 1 օրվա ընթացքում, իսկ ամենաուշը՝ դեղամիջոցի ընդունման մի քանի օր հետո։

Մենք խորհուրդ ենք տալիս Նոլպազա Քոնթրոլն ընդունել ուտելուց մոտ 30 րոպե առաջ, ցանկալի է՝ նախաճաշից առաջ։ Հաբերը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ փոքր քանակությամբ հեղուկով։ Դրանք չի կարելի ծամել, մանրացնել կամ կիսել։

Պրոտոնային պոմպի ինհիբիտորների արդյունավետությունը չի նվազում երկարատև օգտագործման դեպքում, և, հետևաբար, դեղերի նկատմամբ կայունություն չի զարգանում, ինչպես դա կարող է լինել H2-ընկալիչների անտագոնիստների դեպքում, ինչպիսին է ռանիտիդինը։ Այդ պատճառով Նոլպազա Քոնթրոլը ավելի արդյունավետ դեղամիջոց է ստամոքսի թթվի արտազատումը վերահսկելու և այրոցը կանխելու համար։

Նոլպազա Քոնթրոլը դեղամիջոց է, որը նախատեսված է ռեֆլյուքսի ախտանիշների, ինչպիսիք են այրոցը, կարճաժամկետ բուժման համար։ 2 շաբաթվա ընթացքում ինքնուրույն բուժման դեպքում սակավարյունության ոչ մի դեպք չի գրանցվել։

Տիպիկ ախտանիշների դեպքում դեղամիջոցը կարելի է ընդունել 2 շաբաթվա ընթացքում։ Եթե դեղամիջոցի անընդմեջ ընդունումից երկու շաբաթ անց ախտանիշների բարելավում չի նկատվում, պետք է դիմել բժշկի։

Այո, քանի որ այն չի պարունակում գլյուտեն։

Եթե այրոցը շատ ուժեղ է և տևում է երկար ժամանակ և դուք չեք զգում թեթևացում 2 շաբաթ ինքնուրույն բուժումից հետո, դուք պետք է դիմեք բժշկի։ Կարևոր է բժշկական օգնություն դիմել, եթե դուք զգում եք որևէ անսովոր կամ մտահոգիչ ախտանիշ, ինչպիսիք են՝ քաշի կորուստը, արյունով փսխումը, սև կղանքը կամ կղանքում արյունը, կլման դժվարությունը կամ կլման ժամանակ ցավը։

Դեղաչափը պետք է ընդունել հնարավորինս շուտ։ Սակայն, եթե արդեն մոտ է հաջորդ դեղաչափի ընդունման ժամը, բաց թողեք բաց թողնված դեղաչափը և ընդունեք հաջորդ դեղաչափը։

Եթե դուք զգում եք այրոց, չնայած Նոլպազա Քոնթրոլի ընդունմանը, դուք կարող եք լրացուցիչ ընդունել անտացիդներ։ Անտացիդները արագ նվազեցնում են միջավայրի թթվայնությունը, բայց դրանք չեն ճնշում թթվի արտազատումը, ի տարբերություն պրոտոնային պոմպի ինհիբիտորների։