Մենք թողարկում ենք կլինիկական փորձարկումներ անցած դեղորայքներ։ Կենսահամարժեքության ուսումնասիրությունները կարևորագույն քայլերից են հետազոտությունների և մշակումների ընթացքում ստեղծված նախատիպերից մինչև բուժման համար պիտանի դեղեր:
Արյան մեջ ակտիվ նյութերի կոնցենտրացիայի չափման արդյունքների հիման վրա մենք հաստատում ենք ԿՌԿԱ ընկերության դեղերի կենսահամարժեքությունը էտալոնային դեղերին՝ դրանով իսկ ապացուցելով դրանց համադրելի արդյունավետությունն ու անվտանգությունը: Մեր ժամանակակից և ավտոմատացված կենսավերլուծական լաբորատորիաներում օգտագործվող կենսավերլուծական մեթոդները թույլ են տալիս որոշել կենսաբանական նյութերում ակտիվ բաղադրիչների նույնիսկ ամենացածր կոնցենտրացիաները: Մենք ներդնում ենք միկրոնմուշների նմուշառման պակաս ինվազիվ ժամանակակից մեթոդներ։
Նման աշխատանքի արդյունքների հիման վրա մենք ստանում ենք մեր դեղերը վաճառելու թույլտվություն։
ԿՌԿԱ-ն ջեներիկ դեղեր արտադրող այն սակավաթիվ դեղագործական ընկերություններից մեկն է, որը կլինիկական փորձարկումներ է իրականացնում դեղի վաճառքի թույլտվություն ստանալուց հետո: Նման ուսումնասիրություններն արժեքավոր տեղեկություններ են տալիս ընդհանրապես բուժման վերաբերյալ՝ սկսած հիվանդության ախտորոշումից, դեղի և դեղաչափի ճիշտ ընտրությունից մինչև մեր արտադրանքի արդյունավետության աստիճանը:
KRKA-ի փորձը
ԿՌԿԱ ընկերության կողմից կազմակերպված կլինիկական հետազոտությունները զգալի ներդրում ունեն բուժաշխատողների կողմից պացիենտներին օգնություն ցուցաբերելիս ճիշտ և հուսալի որոշումներ կայացնելու, ինչպես նաև բուժման հաջողության և բժշկության զարգացման գործում:
ԿՌԿԱ ընկերության դեղերի կիրառմամբ իրականացվող կլինիկական ուսումնասիրությունների հիմքում ընկած են բարձր էթիկական չափորոշիչները, գործող ուղեցույցները և կանոնակարգումները: Դա մեզ թույլ է տալիս առողջապահության ոլորտի մասնագետներին և կանոնակարգող մարմիններին լրացուցիչ տվյալներ տրամադրել մեր դեղերի վերաբերյալ՝ ապահովելով ավելի խոր պատկերացում իրական կլինիկական պրակտիկայի վերաբերյալ:
ԿՌԿԱ-յի դեղերի օգտագործմամբ կլինիկական ուսումնասիրությունների մեծածավալ փորձը հավաքվել և հրապարակվել է գիտական աշխատությունների ժողովածուում:

